Մադրիդի «Ռեալը» Ռոնալդուին չի վերադարձնի իր թիմ
Մադրիդի «Ռեալի» պլանների մեջ չի մտնում Կրիշտիանու Ռոնալդույի Մադրիդ վերադարձը։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային AS պարբերականից։
Այդ կարծիքին են ակումբի ղեկավարները։ Թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը բարձր է գնահատում Ռոնալդուին, սակայն նա չի ցանկանում, որ պորտուգալացին նորից վերադառնա թիմ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2018 թվականին 112 միլիոն եվրոյով «Ռեալից» տեղափոխվեց «Յուվենտուս»։