Տեր-Պետրոսյանը հոգեզավակին դաս է տալիս՝ ինչու ընդդիմությանը հրապարակային չի գնդակահարում, ինչպես ինքը վարվեց ընդդիմադիր քաղաքապետի հետ. Ռուբեն Հակոբյան
Տեր-Պետրոսյանը հոգեզավակին հերթական դասն է տալիս, թե ինչու ընդդիմությանը հրապարակային չի գնդակահարում, ինչպես ժամանակին ինքը վարվեց Աշտարակի ընդդիմադիր քաղաքապետի հետ, կամ ինչու՞ մինչ այժմ 2-րդ նախագահը չի վարակվել կորոնավիրուսով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
«Չնայած՝ շա՜տ ուշիմ հոգեզավակն ամենօրյա ռեժիմով ցույց է տալիս, որ թույնի ու ատելության վիրուսով պրկված իր օրակարգը դեռ սպառված չէ և անզիջում մրցակցության մեջ է կորոնավիրուսի հետ...
Այս դեպքում, իսկապես, կորոնան ու՞մ շունն է...»։