Հայաստանում ապրիլի 8–ի լույս 9–ի գիշերը ջերմաստիճանը կնվազի. կա ցրտահարության վտանգ. Գագիկ Սուրենյան
Հայաստանում ապրրիլի 8–ի լույս 9-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի. կա ցրտահարության վտանգ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
Նա մասնավորապես գրել է.
«Հարգելի գյուղատնտեսներ, կրկին հիշեցնում ենք։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։
Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»։