Արցախում կորոնավիրուսով վարակված անձի հարազատներն Արտաշատից են. նրանց մոտ նույնպես հաստատվել է կորոնավիրուս
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված քաղաքացին 1957 թվականի ծնված է, նրա ընտանիքի անդամների մոտ նույնպես վարակման կասկած կա, Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքի բնակիչները ինքնամեկուսացվել են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։