Որքան գումար է կորցրել Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում․ Forbes
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի դեմ պայքարի 1 ամսում կորցրել է ավելի քան 1 միլիարդ դոլար։
Այս մասին տեղեկանում ենք Forbes-ից։
Ինչպես նշում է աղբյուրը, նախագահի կարողությունը նախորդ ամիս կազմում էր 3,1 միլիարդ դոլար, իսկ այժմ կազմում է 2,1 միլիարդ դոլար։
Աղբյուրն ընդգծում է նաև, որ Թրամփն ունի առևտրային, գրասենյակային, հյուրանոցային բիզնես, ինչպես նաև գոլֆ-ակումբ և այլ բիզնեսներ։