Հայտնի են այս տարվա թոփ 5 առաջնությունների լավագույն ֆուտբոլիստները․ The Score
Ամերիկյան The Score պարբերականը ներկայացրել է թոփ 5 առաջնություններում այս տարվա լավագույն խաղացողներին։ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչում ստացել է Սադիո Մանեն։
Իսպանական Լա Լիգայում լավագույնն է ճանաչվել Լիոնել Մեսսին։Բունդեսլիգայում՝ Ռոբերտ Լևանդովսկին, Իտալիայում՝ Իոսիֆ Իլիչիչը, իսկ ահա Ֆրանսիայում՝ Անխել Դի Մարիան։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով եվրոպական թոփ առաջնությունները դադարեցված են։