«Միլանը» կարող է վաճառել Տեո Էրնանդեսին
Իտալական «Միլանի» ձախ պաշտպան Տեո Էրնանդեսը կարող է փոխել իր ակումբային գրանցումը։
Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։ Միլանյան ակումբը դիտարկում է 22-ամյա ֆրանսիացու վաճառքը, ում գնել են նախորդ ամռանը՝ 20 միլիոն եվրոյով։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 22-ամյա Տեոն մասնակցել է 25 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ։