Պաշտոնական․ Թոմաս Մյուլլերը երկարաձգեց պայմանագիրը Մյունխենի «Բավարիա»-ի հետ
Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Թոմաս Մյուլլերը երկարաձգեց իր պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամլո քարտուղարի հայտարարությունից։
Նա մասնավորապես նշում է, որ ֆուտբոլիստը գերմանական ակումբում կխաղա մինչև 2023 թվականը։
Մյուլլերը գերմանական ակումբի սաներից է։ Նա հանդես է գալիս մյունխենյան ակումբում 2007 թվականից։