Աշխարհում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը հասնում է 75 հազարի
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասնում է 75 հազարի։ Բարդ վիճակ է ԱՄՆ-ում, որտեղ վիրուսից մահացել է գրեթե 11 հազար մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նյու-Յորքում արդեն 2-րդ օրն է մահանում է 600 մարդ։ Ամերիկյան իշխանությունները մարդկանց միջև տարածության չպահպանման տուգանքը դարձրել են 1000 դոլար։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի սկսման կենտրոն հանդիսացող Չինաստանն արդեն կամաց-կամաց վերադառնում է կյանքի բնականոն ընթացքին։