Ցանկանում եմ Ձեզ խաղաղություն, տրամաբանություն, ներդաշնակություն. վայելեք Ձեր հերթական պարգևավճարը, քանզի պաշտոնը հարատև չէ. Տիգրան Վարդանյան
Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում յուրօրինակ շնորհավորել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին՝ կանանց գեղեցկության տոնի առիթով։ Նա մասնավորածես գրել է.
«Հարգելի Լենա Նազարյանին
Մի նկար են ուղղարկել, որտեղ մի քաղաքացու եք պատասխանել, բայց շատ գռեհիկ կերպով, մասնավորապես՝ «Հասկացանք հայերեն գրել չգիտեք: Կարդա՞լ էլ չգիտեք»:
Այսօր տոն է Հայաստանում՝ մայրության և գեղեցկության տոնն է: Ես շնորհավորում եմ Ձեզ:
Ես ցանկանում եմ Ձեզ խաղաղություն:
Քանզի այդ չարությունը, որ լցրել եք ձեր փոքրիկ հոգու մեջ, ձեզ տանելու է դեպի անդունդը: Խեղդելու է Ձեզ:
Ես ցանկանում եմ Ձեզ տրամաբանություն:
Քանզի սրա բացակայության դեպքում կամ պատճառով, Դուք այդպես էլ չեք սովորի քաղաքացու հետ շփվել: Եվ այդպես էլ չեք դառնա Արփինե Հովհաննիսյան:
Ես ցանկանում եմ Ձեզ ներդաշնակություն:
Քանզի Ձեր զբաղեցրած պաշտոնը հարատև չէ և մի օր այն մինիմում ազատելու եք: Թողեք քաղաքացիների մոտ ցանկություն, որ ձեզ տեսնելիս գոնե ժպտան և անցնեն:
Վայելեք հերթական ստացած պարգևավճարը: Ձեզ շատ սուր բույրով օծանելիք գնեք: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ:
Լավ օր եմ ցանկանում»: