Ապրում են ցեմենտ-բիտոնի վրա՝ տանիքից կաթող տան մեջ, 3 երեխայի հետ. նպաստից զրկվել են. շիշ են հավաքում ու փողոց մաքրում (ֆոտո, վիդեո)
Գյումրեցի Սամվել Կիրակոսյանի ընտանիքը բազմանդամ է։ Ընտանիքում կա 8 անձ՝ այդ թվում 3 անչափահաս երեխա։
Սամվել Կարապետյանը փողոց է մաքրում, շիշ է հավաքում և դրա դիմաց վաստակած գումարով պահում ընտանիքը։ Սակայն ո՛չ միայն օրվա ապրուստն է դժվար վաստակում, այլև տունը զրկված է կոմունալ մինիմալ հարմարություններից։
Տանիքից ջուր է կաթում, ինչի հետևանքով տան կենտրոնում ջուր է գոյանում։ Ընտանիքը ծայրահեղ ծանր վիճակում է՝ զուրկ ամենամինիմալ հարմարություններից։
Սամվելին շիշ հավաքելիս պատահական տեսել է Սուսաննա Իսահակյանը, ով իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ընտանիքի կացության մասին։
Ընտանիքի անդամները նաև առողջական խնդիրներ ունեն, սակայն գումար չունեմ հիվանդանոց դիմելու համար։ Ընտանիքը նպաստից կտրվել է, գազ չունեն։
Սուսաննա Իսահակյանը ֆեյսբուքյան իր էջում նաև հասցե և հեռախոսահամար է տե ադրել և կոչով դիմել բոլոր նիանց, ովքեր կարող են օգնել՝ անեն դա ընտանիքի համար։
Հնոցավան 3շարք տուն 24, 077493463