Թոքաբորբով հիվանդին տարել են «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ չեն ընդունել, մինչ տեղափոխել են «Էրեբունի»՝ մահացել է. Factor.am
Այս գիշեր ցավալի դեպք է տեղի ունեցել: Աբովյանի բժշկական կենտրոնից Երևան տեղափոխված 47 տարեկան քաղաքացին ճանապարհին մահացել է: Factor.am-ի տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանը:
Նա ասաց, որ քաղաքացին թոքաբորբ է ունեցել, իրենք ընդունել են գիշերը և մի քանի ժամ անց տեղափոխել են Երևան: «Ծանր թոքաբորբ է ունեցել, որը հաստատվել է ռենտգենով: Հետազոտություններով պարզվել է, որ ունի նաև պոլիօրգանային անբավարարություն։
Ծանր վիճակից կարգավորվել է ու տեղափոխվել Երևան: Գիտակցության խնդիր է ունեցել»,- մանրամասնեց ԲԿ տնօրենը։ Նրա փոխանցմամբ՝ հիվանդին շտապօգնությունը տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, բայց չեն ընդունել, քանի որ քաղաքացու մոտ կորոնավիրուս հաստատված չի եղել: Հիշեցնենք, որ Կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարվեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է և բուժում է միայն կորոնավիրուսով վարակվածներին: «Տարել են այնտեղ, քանի որ այդ հիվանդանոցում ընդունում են միայն կորոնավիրուսով հաստատված դեպքերը, տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ և վատ վիճակով պայմանավորված՝ մահացել է»,- ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: