Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն»

Ինչո՞ւ որոշեցին հիմա հայտարարել, թե վիրուսի ողնաշարը ջարդում ենք

Չնայած նրան, որ կորոնավիրուսը Հայաստանում շարունակվում է մեծ թափով տարածվել ու գնալով ընդգրկել նորանոր օջախներ՝ Տավուշի մարզից հասնելով մինչև Գեղարքունիք և Կոտայք, իշխանությունը շարունակում է զբաղվել սեփական վարկանիշը մի կերպ փրկելու գործով, որը հիմա շատ մեծ կապով կապված է Հայաստանի տնտեսության վիճակից:

Նրանց չի հետաքրքրում, որ իրենց ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանքով է, որ ԱՊՀ տարածաշրջանում վարակակիրների թվով մեր երկիրն առաջինն է:

Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է դիմել հերթական մանիպուլյացիային և ստեղծել իմիտացիա, թե վիրուսի տարածման պիկից մենք պլստալու շանս ունենք: 

Երեկ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե՝ տեսե՛ք՝ վարակի տարածման ինդեքսում առաջընթաց կա, այսօր էլ վարչապետն ուղիղ եթեր մտավ ու տեղեկացրեց, թե տեմպերի նվազում ունենք, 11 վարակված՝ ապրիլի 6-ի դրությամբ, իսկ եթե այս տեմպը կարողանանք պահել, ապա արտակարգ դրությունը կավարտվի ապրիլի 14-ին:

Վարչապետի և պարետի այս լուրը հասարակության մեջ առաջացրել է դրական էմոցիաներ և հույս, որ կարանտինը մոտենում է ավարտին, և Հայաստանը ուր որ է ջարդելու է կորոնավիրուսի մեջքը, ինչն անելու համար հզոր Չինաստանին պահանջվեց նվազագույնը երեք ամիս:

Եթե հավատանք մեր իշխանության ղեկավարին, ապա Հայաստանը շատ ավելի խոհեմ է գտնվել Չինաստանից ու փաստորեն ավելի արագ տեմպերով է կարողանում վարակի ողնաշարը ջարդել: Բայց ի՞նչ է թաքնված կառավարության այս մանիպուլյատիվ քայլի հետևում:

Պարզվում է՝ արտակարգ դրության 20 օրվա հետևանքով տնտեսությունը կրել է սարսափելի մեծ չափերի վնասներ, իսկ ՀՀ կառավարությունը կարող է նպաստ բաժանելով ձգել ընդամենը մեկ ամիս, դրա համար որոշել են կորոնավիրուսը մեկ ամսվա արտակարգ դրության պայմաններում հաղթահարելու միֆ ստեղծել, որ ապրիլի 14-ից բոլորը վերադառնան աշխատանքի և ապրիլի համար պետությունից նպաստ չստանան:

Այն, որ Առողջապահության նախարարությունն ու պարետատունը, թեև խիստ ուշացումով կարողանում են համեմատաբար խիստ միջոցներով կանխել վարակի տարածումը և մենք հիմա անվերահսկելի իրավիճակ չունենք, լավ է, բայց այս լավը կարող է հակառակ էֆեկտ ունենալ, եթե իշխանությունը որոշի ապրիլի 14-ից հետո բոլորին վերադարձնել աշխատանքի. դա կարող է վարակի բռնկման մի նոր փուլ մտցնել երկիրը, իսկ դրա հետևանքով ստացված տնտեսական հետևանքները շատ ավելի ցավոտ կլինեն, քան եթե պետությունը իր վրա վերցնի պատասխանատվություն և ևս մեկ ամիս մարդկանց նպաստ տալով՝ պահի իրենց տներում: Երկամսյա խիստ մեկուսացումը կարող է մայիսին արդեն մեզ թույլ տալ վերադառնալ մեր բնականոն կյանքին, այնպես որ իշխանություններին կոչ ենք անում պատասխանատվությունն իրենց վրայից դեն չնետել ու իրենց իսկ մեղքով ստեղծված ծանր վիճակին համարժեք պահել իրենց:

NewsPress.am