Իսպանիայում մոտ 20 հազար բուժաշխատող վարակված է կորոնավիրուսով
Իսպանիայում կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվը հասնում է մոտ 20 հազարի։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նրանք կազմում են կորոնավիրուսով հիվանդների 14 տոկոսը։
Հիվանդ բուժաշխատողների մոտ 20 տոկոսն արդեն դուրս է գրվել։ Մահացած բուժաշխատողների թիվը կազմում է 13։
Հիշեցնենք, որ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 135 հազար դեպք։