Կիլիան Մբապեն հաջորդ մրցաշրջանում ևս կմնա «ՊՍԺ»-ում
«ՊՍԺ»-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն չի հեռանա թիմից այս ամռանը։ Այդպիսի որոշում է կայացրել ակումբի սեփականատերը, Քաթարի շեյխ Տամիմ Համադ Ալ-Տանին։
Այս մասին տեղեկացնում է Football News-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
Ֆրանսիացու պայմանագիրը փարիզյան թիմի հետ կավարտվի 2022 թվականին։