«Ռեալը» ընտրություն կկատարի Լաուտարո Մարտինեսի և Էրլինգ Հալանդի միջև
Մադրիդի «Ռեալը» շարունակում է կենտրոնական հարձակվողի փնտրտուքները։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ակումբը հետևում է Լաուտարո Մարտինեսի և Էրլինգ Հալանդի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մարտինեսի տրանսֆերի շուրջ արդեն հիմա կենտրոնացած է «Բարսելոնան»։ Նշվում է նաև, որ Ֆլորենտինո Պերեսին առավել դուր է գալիս Հալանդը։
Մադրիդյան ակումբը Դորտմունդի «Բորուսիային» կարող է առաջարկել Լուկա Յովիչի հետ փոփանակություն։