Մասսիմո Մորատտին խոսել է Լիոնել Մեսսիի «Ինտեր» հավանական տեղափոխության մասին
Իտալական «Ինտերի» նախկին սեփականատեր Մասսիմո Մորատտին նշել է, որ ակումբը կարող է երազել Լիոնել Մեսսիի տրանսֆերի մասին։
Նա մասնավորապես նշել է․ «Մտածում եմ, որ դա արգելված երազանք չէ։ Մտածում եմ, որ այս իրավիճակում ևս այն արգելված երազանք չէ։ Սեփականատերերը պետք է փորձեն Մեսսիին բերել «Ինտեր»։Չեմ կարող հասկանալ, թե արդյոք կորոնավիրուսն այս հարցի լուծումը ավելի կհեշտացնի կամ կդժվարացնի։ Ինձ թվում է, որ հավանական է մրցաշրջանի ավարտին շատ ավելի տարօրինակ բաներ տեսնենք»։