Բելառուսում արդեն կա կորոնավիրուսով վարակված 700 մարդ
Բելառուսում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 700-ի։ Այս մասին տեղեկանում ենք երկրի առողջապահության նախարարի հայտարարությունից։
Այսօրվա դրությամբ մահերի թիվը կազմում է 13-ի, իսկ առողջացածներինը՝ 53։ Այս պահին բուժում է ստանում 634 մարդ, որոնցից մեծ մասը կրում է հիվանդության թեթև ձևը։
Այլ մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։