Արագածոտնի մարզի ավելի քան 500 ընտանիք «Գ.Ծառուկյան» հիմնադրամից աջակցություն է ստացել (տեսանյութ)
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հանրապետության ամբողջ տարածքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը: Հերթական անգամ առաջնային անհրաժեշտության սննդամթերք են ստացել Արագածոտնի մարզի 500-ից ավելի անապահով ընտանիքներ:
Նկատի ունենալով ստեղծված վիճակն ու տեղաշարժման սահմանափակումները՝ հիմնադրամի աշխատակիցները սննդամթերքը հասցրել են բնակարաններ: