Դոնալդ Թրամփը նշել է, որ թունելի վերջում սկսում է լույս տեսնել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոսելով կորոնավիրուսի մասին նշել է, որ թունելի վերջում սկսում է լույս տեսնել։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Թրամփն ընդգծել է, որ ապագայում պետք է հպարտանալ այն գործողություններով, որոնք կատարել են կորոնավիրուսի դեմ պայքարում։ Սրա հետ մեկտեղ Թրամփը նշել է, որ Նյու Յորքում նվազում են կորոնավիրուսով հիվանդների թվերը։
Հիշեցնենք, որ Չինաստանում սկսված վիրուսը կարճ ժամանակում տարածվեց ամբողջ աշխարհում։