ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդ ամուսինները մահացել են 6 րոպե տարբերությամբ
ԱՄՆ-ում տղամարդն ու կինը՝ Ստյուարտ Բեյքերն ու Էդրիան Բեյքերը, ովքեր 51 տարի ամուսնացած են եղել, մահացել են կորոնավիրուսից մեկ օրվա ընթացքում՝ 6 րոպե տարբերությամբ։
Այս մասին տեղեկանում ենք ամուսինների որդու թվիթթերյան էջից։ Ամուսինները մահացել են մարտի 27-ին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում վերջին շրջանում ավելանում են կորոնավիրուսով հիվանդների ու մահացածների թվերը։