Իտալիայում 104-ամյա կինը ապաքինվել է կորոնավիրուսից
Իտալիայում կորոնավիրուսից բուժվել է 104 ամյա Ադա Զանուսսոն։ Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։
Այս ցուցանիշով նա դարձավ աշխարհում ամենատարեց կինը, ով հաղթահարեց կորոնավիրուսը։ Զանուսսոն ապրել է նաև իսպանական գրիպի շրջանում՝ 1918-1920-ական թվականների։
Հիշեցնենք, որ Իտալիան Իսպանիայի հետ մեկտեղ համարվում է եվրոպայում կորոնավիրուսի կենտրոններից մեկը։