ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել ՔԿԾ ղեկավարին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը դիմում–գրություն է հասցեագրել Քրեակատարողական ծառայության ղեկավարին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքի հիման վրա կապ է հաստատել Քրեակատարողական ծառայության հետ և ճշտել, որ բուժհաստատությունից ՔԿՀ տեղափոխումը կապված է նրա հետ, որ առկա է բժշկական համապատասխան ցուցում։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ առկա է գրավոր դիմում, գրություն է հասցեագրվել Քրեակատարողական ծառայության ղեկավարին։ Այս մասին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից։