1 օրում Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 809 մարդ
Իսպանիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 7 հազար նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Մեկ օրում Իսպանիայում մահացել է 809 մարդ։ Այսպիսով Իսպանիայում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 125 հազար։
Մահացել է 12 հազար մարդ։
Հիշեցնենք, որ Եվրոպայում կորոնավիրուսի առավել վտանգավոր կենտրոններն են համարվում Իտալիան և Իսպանիան։