Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնում է 521-ի
Ադրբեջանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 78 նոր դեպք։ Այսպիսով երկրում գրանցված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 521։
Այս մասին տեղեկնում ենք TACC-ից։
Աղբյուրը նշում է, որ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5, իսկ բուժվածներինը՝ 32։
Հիշեցնենք, որ Չինաստանի Ուհան քաղաքում սկսված վարակը կարճ ժամանակում տարածվեց ամբողջ աշխարհում։