Վրաստանում կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել
Վրաստանում բժիշկներն արձանագրել են կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։
Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Մահացածը 79-ամյա կին էր, ով հոսպիտալացվել էր մարտի 31-ին։
Հիշեցնենք, որ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 156 դեպք։
Ընդգծենք նաև, որ տարածաշրջանում կորոնավիրուսի ամենաթեժ օջախը համարվում է Իրանը։