Չինստանի Ուհան քաղաքում կատուների մոտ արձանագրվել է կորոնավիրուս
Չինաստանի Ուհան քաղաքում ստուգված կատուներից 15 տոկոսի մոտ արձանագրվել է կորոնավիրուս։ Այս եզրահանգմանն են եկել Ուհանի ինստիտուտի բժիշկներն ու գիտնականները։ Այս մասին տեղեկանում ենք bioRxiv-ից։
Կորոնավիրուսի տարածման սկզբից կատուներից անալիզներ են վերցրել, որոնց մոտ վիրուս չի եղել։ Սակայն հետագայում այլ կատուներից արված անալիզները ցույց են տվել, որ շատերի մոտ կա կորոնավիրուս։
Գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ կատուները կորոնավիորւսի կրողներ են։