«Բարսելոնան» նախորդ ամռանը Նեյմարին խոստացել է, որ 2020-ի ամռանը կգնեն իրեն․ Mundo Deportivo
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնական «Բարսելոնան» նախորդ ամռանը Նեյմարին խոստացել է, որ այս ամռանը իրեն կգնեն, որպեսզի բրազիլացին չտեղափոխվի «Ռեալ»։
Ակումբն ամեն ինչ արել է, որպեսզի Նեյմարը Մադրիդ չտեղափոխվի։ Նախորդ ամռանը Նեյմարը ցանկանում էր հեռանալ «ՊՍԺ»-ից, սակայն երբ կատալոնական ակումբը չկարողացավ վճարել Նեյմարի համար անհրաժեշտ գումարը, բրազիլացին մտածել է Մադրիդ տեղափոխվելու ուղղությամբ։ Նեյմարն անգամ աշխատավարձի կրճատման էր պատրաստ հանուն Կատալոնիա վերդարձին։
Հիշեցնենք, որ ըստ իսպանական մի շարք սպորտային կայքերի, այս ամռանը կատալոնական ակումբի ղեկավարներն ամեն ինչ կանեն Նեյմարի վերադարձի համար։