Կրիշտիանուն անհավանական է, սակայն ես ընտրում եմ Մեսսիին․ Կակա
Իտալական «Միլանի» և իսպանական «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կական խոել է Ռոնալդուի ու Մեսսիի մասին։ Նա մասնավորապես նշել է․
«Ես խաղացել եմ Կրիշտիանուի հետ, նա անհավանական է, սակայն ես ընտրում եմ Մեսսիին։ Նա հանճար է, մաքուր տաղանդ։Թե նա ինչպես է խաղում, դա անհավանական է։ Ռոնալդուն մեքենա է։ Նա ուժեղ է արագությամբ, տեխնիկայով և իր բոլոր կողմերով։ Նա միշտ ցանկանում է հաղթել և լինել լավագույնը։ Ինձ համար նա անհավանական է իր բոլոր կողմերով»։
Կական իր հարցազրույցը տվել է ՖԻՖԱ-ի ինստագրամյան էջին։