Թայլանդում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնում է 2000-ի
Թայլանդում 1 օրում բժիշկներն արձանագրել են կորոնավիրուսով վարակի 89 նոր դեպք։ Այսպիսով երկրում հիվանդների թիվը հասնում է 2067-ի։
Այս մասին տեղեկանում ենք Worldometers-ից։
Երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 20։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կենտրոն հանդիսացող Չինաստանի Ուհան քաղաքում կամաց-կամաց վերականգնվում է կյանքի բնականոն ռիթմը։