Ղազախստանում կա կորոնավիրուսով հիվանդ 500 մարդ
Ղազախստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք։ Երկրում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 500-ի։
Այս մասին տեղեկանում ենք Ինտերֆաքսից։ Մահացել է 1 մարդ և զոհերի ընդհանուր թիվը հասնում է 4-ի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Չինաստանում սկսված վիրուսը կարճ ժամանակում տարածվեց ամբողջ աշխարհում։