Իսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ՀՀ ԱԳՆ
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. ԱնանյանԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել ՀայաստանումԱդրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերըԲացահայտվել է Իրանից Հայաստան ավելի քան 13 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխման դեպք. ՔԿՌուսաստանի հաղթանակը չափազանց թանկ կարժենա. Ֆոն դեր ԼեյենԱպրիլի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄիջազգային համագործակցություն. աջակցություն՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակովՀանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. հայտարարություն
Չեն հարցնում` ինչպե՞ս ես դու մեզնից մեկը, եթե դու, քո կինը, քո երեխաները պտտվում են 100 հազար դոլարանոց մեքենաներով, ես չգիտեմ` իմ երեխայի ուսման վարձը ոնց տամ. մարտունեցի «խոպանչու» տեսանյութը հրապարակած օգտատեր (տեսանյութ)
Հասարակություն

40° ջերմությամբ կնոջը բժիշկները չեն ընդունել՝ «վիրուս» անվանելով, իսկ ոստիկանը նրան ցանկանում էր բերման ենթարկել․ մեր միջամտությամբ կինն այժմ հիվանդանոցում է (ձայնագրություն)

Արդեն մի քանի օր է՝ Երևանի բնակիչ 38-ամյա Քրիստինե Գրիգորյանը բարձր ջերմությամբ դիմում է տարբեր բուժհաստատություններ, սակայն նրան ոչ մի տեղ չեն ընդունում։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ զանգահարել է առողջապահության թեժ գծին, սակայն ոչ մի արձագանք։ Նա տեղեկացրեց նաև, որ դիմել է «Սուրբ Աստվածամայր հիվանդանոց», որտեղ նրան «վիրուս» են անվանել և չեն ընդունել։ Ճարահատյալ կինն ի վերջո դիմել է լրատվամիջոցների օգնությանը և որոշել հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջապես պատշաճ բուշսպասարկում ապահհովեն իր համար։

Երբ այսօր՝ ապրիլի 4-ի առավոտյան, մենք զանգահարեցինք կնոջը, նա Բաղրամյան 26-ում էր․ հույս ուներ, որ այդտեղ կհանդիպի Փաշինյանին։ Մինչ Քրիստինե Գրիգորյանը ներկայացնում էր իր վիճակն ու, մի կերպ, հազալով բացատրում, որ 40 աստիճան ջերմությամբ եկել է այդտեղ, ոստիկանները փորձում էին նրան բերման ենթարկել։ Հեռախոսի մեջ լսվում էր ոստիկանի ձայնը, ով կնոջն սպառնում էր բաժին տանել՝ արտակարգ դրությունը խախտելու համար։

«Այդքան օրինապաշտ եք, ապահովեք իմ բուժսպասարկումը, ինչո՞ւ չեք ապահովում»,-հարցնում էր կինը՝ ասելով, որ այդ պահին լրագրողի հետ է խոսում։ Խնդրեցի հեռախոսը փոխանցել ոստիկանին, սակայն ոստիկանը հրաժարվեց մեզ հետ խոսելուց։

Չանջատելով հեռախոսը՝ քաղաքային հեռախոսով կապ հաստատեցի Շտապօգնության հետ և ներկայանալով՝ խնդրեցի կանչ գրանցեն կնոջ համար։ Քանի որ Շտապօգնության մեքենան գնացել էր ոչ թե Բաղրամյան, այլ կառավարության հասցեով (հասցեն նշվել էր այն տրամաբանությամբ, որ Փաշինյանին տեսնելու համար կինը կառավարություն է գնացել, և վերջինս սկզբից չէր նշել իր գտնվելու հստակ վայրը), ուստի երկրորդ անգամ զանգահարեցի Շտապօգնություն։

Այստեղ զավեշտն այն էր, որ կինը ևս ժամանակին զանգահարել է այդ ծառայություն, սակայն նրան պատշաճ չեն արձագանքել, իսկ իմ զանգից հետո, երբ իմացան, որ լրատվամիջոց եմ ներկայացնում, միանգամից 2 մեքենա ուղարկեցին։

Քրիստինե Գրիգորյանին այս պահին Էրեբունի հիվանդանոցում բժիշկները հետազոտում են։ Ինչպես մեզ փոխանցեց կինը, նրա մոտ աջ թոքի անբավարար աշխատանք են նկատել։ Եվս մի քանի հետազոտություն անցնելուց հետո, կնոջը կտեղափոխեն համապատասխան բուժհաստատություն՝ բուժման նպատակով։

Ամեն դեպքում ցանկանում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրին, և տեղադրում ենք նաև Քրիստինե Գրիգորյանի  հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ պարզ լսվում է ոստիկանների սպառնող ձայնը։

Արմինե Մկրտումյան