Ինչո՞ւ եք սոցապի կայքում հրապարակում նպաստառուների անուններն ու կոտրում ՀՀ հպարտ քաղաքացու մեջքը
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար կառավարությունը սոցիալական տարբեր խմբերի միանվագ նպաստ կտա. նպաստ կստանան մինչև 18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքները, որտեղ ծնողներն աշխատանքից ազատվել են արտակարգ դրության հաստատումից հետո:
Մի կողմ թողնենք այն, որ մեր վարչապետը կառավարության նիստերի ժամանակ զգալի ժամանակ է վատնում տասնյակ անգամներ կրկնելով, որ մարդկանց աննպաստ չի թողնում: Լավ, մարդուն նպաստ եք տալիս, լավ եք անում, իսկ նպաստառուի անուն ազգանունն ու հայրանունն ինչո՞ւ եք պարտադիր հրապարակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում:
Լավ, մի պահ մտածե՞լ եք, թե ինչ կզգա այն երիտասարդը, որի ծնողների անունը կհայտնվի սոցապի կայքում որպես նպաստառուի, կամ մի պահ մտածե՞լ եք, թե դրանից այդ նույն երիտասարդը իրեն որքան նվաստացած կզգա:
Եթե կառավարությունն իր առաջ խնդիր է դրել նպաստ բաժանելիս ապահովել հասցեականություն, ապա նպաստառուների անձնական տվյալները կարող է բացեիբաց չհրապարակել, դա պահել նախարարության բազայում:
Լավ, միթե այդքան շա՞տ եք տառապում անձնական տվյալների հրապարակման ցավով, չէ որ նպաստառուն իրեն երբեք հպարտ չի կարող զգալ, որքան էլ Փաշինյանը նրան հակառակում համոզի:
Հետաքրքիր է, այդ դեպքում ինչո՞ւ նույն ջանասիրությամբ չեք հրապարակում ձեր ստացած գրանտների օրն ու ժամը, ծախսելու նպատակը: Այստեղ պետք է հիշել, որ սորոսական հայտնի գրանտաբաժան հասարակական կազմակերպությունը գրանտակերների անունները սկսել է չհրապարակել ու նրանց անունները հայտնի չդարձնել բոլորիս: Իսկ միգուցե Սորոսը ձեզնից ավելի թասիբո՞վ է։ Ով գիտի, միգուցե:
NewsPress.am