Փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցությունը պետք է լինի առանց «սեւ ցուցակների». Միքայել Մելքումյան
Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի' հայրենակիցներ,
Սիրելի' ժողովուրդ,
Ս.թ. մարտի 29-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրապարակեց հրատապ 7 առաջարկություններ, որոնք այս օրերին առաջնահերթ պետք է իրականացվեն, սակայն կյանքը ցույց է տալիս, որ խնդիրները քանի գնում, այնքան լրջանում են։
Խոսքը սոցիալականի մասին է։ Ապրանքների գները թանկանում են, մեր համաքաղաքացիները հայտնվում են անելանելի վիճակում։
Ցուցաբերվող պետական աջակցությունը պետք է լինի հասցեական, օպերատիվ և համընդգրկուն։
Ինչ վերաբերում է օրավարձով աշխատող մեր համաքաղաքացիներին, ապա մեծ բարդություն չէ փոքր տնտեսություն ունեցող երկրում փաստագրել կատարվող աշխատանքները և աշխատողներին, կրկնում եմ՝ փաստագրել կատարված աշխատանքները, որոնք արդյունքի տեսքով առկա են։
Փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությունը պետք է լինի առանց «սև ցուցակների», որի մասին հայտարարել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Սիրելի' հայրենակիցներ,
Սիրելի' ժողովուրդ,
Միասին հաղթահարենք այս արհավիրքը ։
(շարունակելի)»: