«Անհարմար բան ստացվեց». ԼՀԿ֊ն հարցում է ուղարկել բջջային օպերատորներին. Էդմոն Մարուքյան (ֆոտո)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին անդրադարձել է հեռախոսների միջոցով տեղոևոշման խնդրին։
«Անհարմար բան ստացվեց.
Մեր գործընկերներն Աժ-ում պնդում էին, որ հեռախոսով տեղորոշելու մասին օրենքը միայն նրա համար է, որ հեռախոսով տեղորոշեն մարդկանց գտնվելու վայրը և շփման շրջանակը վերջին 14 օրերի ընթացքում:
ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարցեր է ուղղել Հայաստանում գործող երեք օպերատորնորին և ստացել պատասխաններ, որոնց համաձայն օպերատորնորները պնդում են, որ անհնար է հեռախոսներով նման ճշգրտությամբ տեղորոշելը: Հիմա հարց է առաջանում, այդ դեպքում, ի՞նչ նպատակով ընդունվեց աղմկահարույց օրենքը: Կից տեղադրում եմ հարցման և պատասխանների նկարները»,֊գրել է Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում և կից տեղադրել լուսանկարներ։