«Բագրատաշեն» հսկիչ անցակետից կորոնավիրուսի կասկածով մարդիկ են հոսպիտալացվել
Երեկ «Բագրատաշեն» հսկիչ անցակետից կորոնավիրուսի կասկածով մարդիկ են հոսպիտալացվել: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության եւ աշխատանքի տեսչության ղեկավար Հակոբ Ավագյանը:
Նրա խոսքով՝ երեկ հսկիչ անցակետով անցել է ընդամենը 186 մարդ, որոնց թվում օտարերկրացիներ են եղել, ներառյալ բեռնատարների վարորդները: