Նեյմարը 775 հազար եվրո գումար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը 775 հազար եվրո գումար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նա այդ գումարը նվիրաբերել է անանուն։ Նեյմարը գումարը նվիրաբերել է ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպությանը։ Կազմակերպության անդամներն իմացել են այդ մասին և շնորհակալություն հայտնել այդ գեղեցիկ քայլի հմար։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով Նեյմարն այժմ գտնվում է Բրազիլիայում։