Աղքատ երկրում մեծ փողեր են ծախսում, որ մարդ վարկաբեկեն. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մոնիթորինգ է իրականացել և պարզել, որ իրենց կուսակցության, խմբակցության դեմ և Էդմոն Մարուքյանին քննադատող կայքերում իշխանություններին ուղղված քննադատական նյութեր չկան:
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, թե աղքատ երկրում մեծ փողեր են ծախսում, որ մարդ վարկաբեկեն:
«Այսինքն՝ երբ իշխանություններն ասում են, թե մեդիա չունեն, ամբողջ մեդիան ուրիշների ձեռքում է, և իրենք տուժում են, պարտվում են մեդիայում, դա այնքան էլ այդպես չէ կամ ընդհանրապես այդպես չէ: Տեսնում ենք, որ մեծ փողեր են ծախսվում, որոնցով փորձում են վարկաբեկել մարդկանց»,-ասաց Մարուքյանը՝ նշելով, թե այդ ալիքները հավանաբար կառավարվում են իշխանության կամ իշխանության հետ կապ ունեցող անձանց կողմից: