Իրանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 53 հազարը
Իրանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 53.183-ի որոնցից 3294-ը մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք IRINN հեռուստաալիքից։
Վերջին 24 ժամում գրանցվել է վարակի 2715 նոր դեպք։ Մահացել է 134 մարդ։ Ընդհանուր առմամբ Իրանում կորոնավիրուսից բուժվել է 17 հազար մարդ։
Իրանը տարածաշրջանում շարունակում է մնալ կորոնավիրուսի վարակի ամենամեծ օջախը։