Լիոնել Մեսսիի ինքնաթիռը Բրյուսելում հարկադրված վայրէջք է կատարել
Լիոնել Մեսսիի անձնական ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Բրյուսելում։ Այս մասին տեղեկանում ենք The Sun-ից։
Աղբյուրի տեղեկություններով վայրէջքի պատճառը եղել է տեխնիկական խնդիրը։ Նշվում է, որ ինքնաթիռը 2 անգամ թռչել է օդանավակայանից և նորից վերադարձել։
Մեսսին գնել էր իր անձնական ինքնաթիռը 2018 թվականին՝ 11 միլիոն եվրոյով։ Մեսսիի՝ ինքնաթիռում գտնվելու մասին դեռ լուրեր չկան։