Իսպանիան վարակակիրների թվով շրջանցեց Իտալիային
Իսպանիայում կորոնավիրուսի վարակման դեպքերը հասել են 117 հազարի։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Երկրում մահացել է 10935 մարդ և առողջացել է 30513-ը։ Իտալիայում վարակակիրների թիվը 115 հազար է։ Փաստացի վարակակիրների թվով Իսպանիան շրջանցեց Իտալիային։
Հիշեցնենք, որ այս 2 երկրները Եվրոպայում համարվում են կորոնավիրուսի ամենամեծ օջախները։