Մաուրո Իկարդին կհեռանա «ՊՍԺ»-ից
«ՊՍԺ»-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին ցանկանում է հեռանալ փարիզյան թիմից։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նա ցանկանում է վերադառնալ Իտալիա։ Լեոնարդոն դադարեցրել է բանակցությունները «Ինտերի» հետ՝ Իկարդիի տրանսֆերը գնելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ նա վարձավճարով էր հանդես գալիս փարիզյան թիմում։
Այս մրցաշրջանում նա մասնակցել է 20 հանդիպման և դարձել 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։