Կորոնավիրուսից մահացել է աշխարհահռչակ իտալացի դիզայներ Սերժիո Ռոսսին
Աշխարհահռչակ իտալացի դիզայներ Սերժիո Ռոսսին մահացել է կորոնավիրուսից։ Նա 85 տարեկան էր։ Այս մասին տեղեկանում ենք CesenaToday-ից։
Նա վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել մի քանի օր առաջ։ Մահվանից առաջ իր ընկերությունն ավելի քան 100 հազար եվրո գումար էր նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին։
Ռոսսին կոշիկի դիզայներ էր։