«Բավարիայի» ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց աշխատավարձի 20 տոկոսից
Մյունխենի «Բավարիայի» ղեկավարության անդամ Օլիվեր Կանը հայտնել է, որ թիմի ֆուտբոլիստները կհրաժարվեն իրենց աշխատավարձի 20 տոկոսից։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նա նշել է նաև, որ կկրճատվեն նաև թիմի ղեկավարության աշխատավարձերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրենց աշխատավարձի մի մասից հրաժարվել էին «Յուվենտուսի», «Ռեալի», «Բարսելոնայի» և այլն թիմերի ֆուտբոլիստները։