Այսօրվանից կիրականացվի Երևանի 30 բուժհաստատության աշխատակիցների ամենօրյա անվճար երկկողմանի տեղափոխում. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«ՀՀ պարետի ցուցմամբ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ս/թ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանի 30 բուժհաստատությունների աշխատակիցների ամենօրյա անվճար երկկողմանի տեղափոխումը՝ օրական 3-անգամյա ռեժիմով»: