Ապրիլի 4-ը Չինաստանում կհայտարարվի կորոնավիրուսի զոհերի հիշատակի օր
Չինաստանում ապրիլի 4-ը հայտարարվել է կորոնավիրուսից մահացածների հիշատակի օր։ Այս մասին տեղեկանում ենք Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունից։
Այդ օրը երկրում կիջեցվեն բոլոր դրոշները, կչեղարկվեն միջոցառումները։ Առավոտյան Չինաստանի ժողովուրդը 3 րոպե լռությամբ կհարգի զոհերի հիշատակը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց Չինաստանի Ուհան քաղաքում՝ դեկտեմբերի 31-ին։