Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ ՊողոսյանԱպրիլի 22-ին Ալիևը կլինի Մոսկվայում. հայտնի է` ինչ հարցեր է նա քննարկելու Պուտինի հետ Փարիզում տղամարդը սպառնում է պայթեցնել իրեն Իրանի հյուպատոսության շենքում
Մամուլ

«Իրատես». Ավինյանը թեժ խոսակցություն է ունեցել Արարատ Միրզոյանի հետ, հետո ձեռքն օդում թափ տալով, հեռացել է

«Իրատես» թերթը գրում է.

«Համաճարակային հիմքով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ հեռախոսազանգերով մարդկանց տեղայնացնելու օրենքի նախագիծն Ազգային ժողովը 2-րդ փորձից հետո միայն կարողացավ ընդունել: Իշխանությունների համար հույժ կարեւոր այս նախագիծը, որին ընդդիմադիրները գաղտնալսումն օրինականացնող բնութագրումը տվեցին, խորհրդարանի հավանությանն արժանացավ բացառապես մեծամասնության միջոցով:

«Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները թեեւ չմասնակցեցին քվեարկությանը, բոյկոտեցին, ու օրինագիծը չընդունվեց, բայց մեծամասնությունը, ըստ երեւույթին` պարետ Տիգրան Ավինյանի հրահանգով, երկրորդ անգամ օրակարգ բերեց այն:

Իշխանական «Իմ քայլին», չգիտես ինչու, խստագույնս վրդովեցրել էր ընդդիմության միասնական գործելաոճն ու նախագծի տապալումը: Նույն օրվա ընթացքում մինչ երկրորդ անգամ արտահերթ նիստ կհրավիրվեր, «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվ քննարկումների մեջ էին միմյանց հետ: Նրանք խումբ-խումբ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի աշխատասենյակ էին գնում ու գալիս: «Ինչո՞ւ եք այսքան խառը, անտրամադիր»,- հարցրինք «Իմ քայլի» պատգամավորներից մեկին: «Դե ինչպես խառը չլինենք, երբ 88-հոգանոց ֆրակցիան մի նախագիծ չի կարողանում անցկացնել: Որոշ մարդիկ հավես չէին արել նիստին ներկա լինելու, ինչպե՞ս չջղայնանաս»,- պատասխանեց նա:

«Իրատեսի» տեղեկություններով՝ իմքայլականների վերաբերմունքն օրենքի նկատմամբ միանշանակ չէ: Պատգամավորներ կան, որ ակնհայտորեն դեմ են արտահայտվել հենց ամբիոնի մոտից ու խուսափել են մասնակցել քվեարկությանը: Պետական-իրավական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կոստանյանը, օրինակ, օրինագծին ձեռնպահ է քվեարկել:

Մեր տեղեկություններով՝ այս առնչությամբ անձամբ Տիգրան Ավինյանն է զրույց ունեցել «Իմ քայլի» իր գործընկերների հետ, ու տեսնելով, որ առաջին իսկ անգամից այն անցկացնել հնարավոր չեղավ, որոշել է ներկա լինել երկրորդ արտահերթ նիստին, որ գոնե իր ներկայությունից սաստվեն պատգամավորները:

Մինչ երկրորդ անգամ արտահերթ գումարելը, երբ պատգամավորները մոտ 40 րոպե սպասում էին, որ քվորումի համար անհրաժեշտ 67 պատգամավոր գրանցվի, Ավինյանը հենց նիստերի դահլիճում թեժ խոսակցություն է ունեցել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Երկար-բարակ, վրդովված խոսել են, հետո փոխվարչապետը, ձեռքն օդում թափ տալով, հեռացել է: Պարետը, ըստ երեւույթին, դժգոհել է, որ նախագիծն անցկացնելու համար ինքն է անձամբ խորհրդարան եկել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: