«Գ.Ծառուկյան» հիմնադրամը հակահամաճարակային միջոցառումներ է իրականացրել Չարենցավանում (տեսանյութ)
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ: Պայմաավորված կորոնավիրուսի տարածմամբ՝ ախտահանվել են Չարենցավանի բոլոր փողոցները, բակերը, շքամուտքերը և մյուս հասարակական վայրերը:
Հիմնադրամի աշխատակիցները ախտահանման աշխատանքներ են իրականացրել նաև Չարենցավանի հիվանդանոցում, Սուրբ Փրկիչ եկեղեցում, ինչպես նաև քաղաքապետարանի և ոստիկանության շենքերում:
Բնակիչներին հիմնադրամի աջակցությամբ բաժանվել է սննդամթերք և պաշտպանիչ միջոցներ: