Թոմաս Մյուլլերը կերկարաձգի պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ
Թոմաս Մյուլլերը բանակցություններ է վարում Մյունխենի «Բավարիայի» ղեկավարության հետ՝ պայմանագրի երկարաձգման հարցում։
Այս մասին տեղեկանում ենք Sport Bild-ից։ 30-ամյա գերմանացին պատրաստ է պայմանագիրը երկարաձգել մինչև 2023 թվականը։ Այս պահին բանակցություններ են ընթանում Մյուլլերի աշխատավարձի շուրջ։
Եթե Մյուլլերի աշխատավարձը մնա նույնը, ապա հնարավոր է, որ պայմանագիր կնքվի մինչև 2024 թվականը։