Լուկա Մոդրիչը կմնա «Ռեալ»-ում
Լուկա Մոդրիչը որոշում է կայացրել շարունակել իր ելույթները Մադրիդի «Ռեալ»-ում։ Այս մասին տեղեկանում ենք AS սպորտային պարբերականից։
34-ամյա խորվաթ ֆուտբոլիստը մտադիր է խաղալ Մադրիդում մինչև իր պայմանագրի ավարտը՝ 2021 թվականը։ Մոդրիչը մարզչական շտաբին հայտնել է, որ խաղամակարդակի անկման դեպքում կողմ կլինի, որ իրեն փոխարինեն այլ ֆուտբոլիստներ։
Լուկա Մոդրիչը Մադրիդ տեղափոխվեց 2012 թվականին։